38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 5-րդ համագումարի բանաձև

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության  5-րդ համագումարի  բանաձև
06.10.2024 | 19:33

Քննարկելով Հայաստանի շուրջ և երկրի ներսում ստեղծված բարդ իրավիճակը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության

5-րդ համագումարն արձանագրում է.

- Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի: Հայ- ադրբեջանական և հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության ու կայուն զարգացման հիմնական գրավականներից է: Միևնույն ժամանակ, դատապարտելի են Հայաստանը թուրքական- ադրբեջանական կցորդի վերածելու՝ գործող իշխանության նկրտումները:

- Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը, տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

- Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության իրականացրած քաղաքականությունը՝ չնայած հռչակումներին, որևէ աղերս չունի արժանապատիվ խաղաղության հետ ու վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, խարխլում է մեր Հանրապետության քաղաքական և քաղաքակրթական հիմքերը: Հայաստանի իշխանության քաղաքականության հիմքում ուրացման մոդելն է:

- Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինի հիմքում պետք է դրված լինի՝ բոլոր ուղղություններով և բոլոր երկրների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու հրամայականը՝ բացառելով որևէ գերտերության կողմից մյուսի դեմ օգտագործվելու ռիսկը: Մերժելի են ինչպես Հայաստանի արտաքին քաղաքականության չմտածված, արկածախնդիր շրջադարձերը (ուկրաինացման ռիսկ), այնպես էլ՝ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից Հայաստանի միակողմանի կախվածության ռիսկերը:

- Փաշինյանի իշխանության՝ երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության քաղաքականությունը հղի է պետականության կոլապսի հեռանկարով: Ռուսաստանի հետ առկա խնդիրները պետք է լուծել երկխոսության, ոչ թե արկածախնդիր հակադրության միջավայրում՝ նոր բովանդակություն հաղորդելով հայ- ռուսական դաշնակցային հարաբերություններին: Սա ամենևին չի բացառում գործընկերային ինստիտուցիոնալ հարաբերությունների հաստատումը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի, հարևան երկրների հետ:

- Հայաստանի համար առաջնահերթություն ենք համարում ԲՐԻԿՍ-ին հնարավորինս արագ անդամակցումը:

- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն՝ իր աշխատանքով ու քրտինքով հաց ստեղծող, արարող ու արժեք ստեղծող մարդկանց, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների քաղաքական, սոցիալական շահերի ձևակերպողն ու կրողն է: Մենք կարևորում ենք պետության սոցիալական բաղադրիչի ուժեղացումը, խոշոր կապիտալի սոցիալական պատասխանատվությունը ամրագրող մեխանիզմների ստեղծումը: Դա կարևոր նախապայման է՝ հասարակական համերաշխություն հաստատելու համար:

- 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկիրը զերծ չեն պահել ներքին և արտաքին ցնցումներից, չեն ձևավորել անհրաժեշտ քաղաքական և ինստիտուցիոնալ միջավայր՝ հասարակական համերաշխություն, լայն կոնսոլիդացիա ապահովելու համար: Ավելին, քաղաքական ներկա խճանկարը միայն խորացնում է երկրի համապարփակ ճգնաժամը:

- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համար հավասարապես մերժելի են ներկա պոպուլիստական, օտարահպատակ կառավարությունն ու հին համակարգի հետ նույնացող ընդդիմությունը: Մենք բացառում եք ինստիտուցիոնալ համագործակցությունը ներկա կառավարության հետ ու մեր մասնակցությունը հին համակարգի ռեստավրացիային:

- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստանձնում է ամբողջական պատասխանատվություն՝ գործող իշխանությանը մաս չկազմող ու հին համակարգի հետ չնույնացող ուժերի համախմբում իրականացնելու, քաղաքական նոր բովանդակություն ստեղծելու, իրական այլընտրանք ձևավորելու, ըստ անհրաժեշտության՝ միայնակ կամ համախոհ ուժերի հետ իշխանություն ձևավորելու հարցում:

- Երկրում որակական փոփոխությունների, որակապես նոր իշխանության ձևավորման համար ընդունելի ենք համարում քաղաքական պայքարի բոլոր լեգալ գործիքները, այդ թվում՝ ԱԺ 2026 թ-ի ընտրությունները:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2746

Մեկնաբանություններ